#հումանիտար ճգնաժամ

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարը Ալեքսանդր Լենցովն է. ՌԴ ՊՆ

Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ստեփանակերտի խանութներին առաքվել է միրգ և բանջարեղեն. ուժի մեջ են մինչև ապրիլի 25-ի համար նախատեսված կտրոնները

Բոլոր այն քաղաքացիները, որոնք չեն օգտագործել մինչև ապրիլի 25-ի համար նախատեսված կտրոնները, կարող են դրանցով շարունակել կատարել գնումներ:

Արցախի ներդրումային հիմնադրամին 150 միլիարդ դրամի ժամկետանց պարտավորություն կա, որը պետք է կատարվի. ԱՀ պետնախարար

Եթե այդ ընթացքում ի հայտ կգան հանցագործության դեպքերի առկայության մասին վկայող տվյալներ, ապա անհրաժեշտ է լինելու դրա վերաբերյալ դիմել իրավապահ մարմիններին:

Վերջին 24 ժամում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

ԼՂՀ-ի ավտոշարասյունով մարդասիրական բեռ է հասցվել Ստեփանակերտ:

Որոշակիորեն վերականգնվել է ադրբեջանական ապօրինի անցակետի պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը ՀՀ-ից Արցախ

Խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ:

Պետբյուջեից աշխատավարձ ստացողներս պետք է սատարենք դժվար կացության մեջ հայտնվածներին. ԱՀ պետնախարար

Ես առաջինն եմ ստանձնում այդ պատասխանատվությունը և աշխատավարձիս 50 տոկոսը ուղղում եմ այդ նպատակին:

Պարույր Հովհաննիսյանը Պատրիսիա Դանզիին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել դրանց ընդլայնման շուրջ:

ԱԳ նախարարը Էրիկա Օլսոնի հետ հանդիպմանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունը

Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, այդ թվում՝ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ:

Արցախի նախագահը հակաճգնաժամային խորհրդի հետ քննարկել է շրջափակման հետևանքները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի անդամներին՝ կառույցի ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:

Կտրոնային համակարգի ապրանքների մեծածախ իրացումը կկազմակերպի պետությունը. Արցախում ապրանքների սղություն է առաջացել

Բնակչությանն իրացվող ապրանքի պատշաճ որակը պահպանելու համար որոշվել է առաջիկայում կտրոնային համակարգի մեջ մտնող ապրանքների մեծածախ իրացման աշխատանքները կազմակերպել պետության կողմից:

Արցախի շրջափակումը միջազգային կազմակերպություններն ընկալում են որպես նորմալ երևույթ. ԱՀ ՄԻՊ

Կսահմանափակվեի՞ք արդյոք մեկ-երկու հոդվածով, հայտարարությամբ կամ կարճ զեկույց գրելով, եթե հումանիտար ճգնաժամն անմիջականորեն ազդեր ձեզ և ձեր ընտանիքների վրա:

Արցախի ԱԳՆ-ում քննարկվել են շրջափակման պատճառով առաջացած հումանիտար խնդիրները

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ արցախյան հիմնախնդրի մասին տեղեկացվածության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերի համար:

Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն ոտիկանութուն է դիմել. կեղծ լուրեր են տարածվել ԱՀ հասցված ապրանքի մասին

Կեղծ լուրերի տարածման մասով դիմել ենք ոստիկանությանը՝ պարզելու տարածողներին ու նրանց շարժառիթները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Արցախում պատրաստել են կեղծ կտրոններ և վառելիք ստանալու նպատակով ներկայացրել բենզալցակայան

«Ֆլեշ Պլյուս» ՍՊԸ ավագ օպերատորը զանգահարելով ոստիկանության հերթապահ մաս, հաղորդել է, որ անհայտ անձը բենզալցակայանում կեղծ լիցքավորման կտրոն է տրամադրել:

Անընդունելի է մարդու իրավունքների պաշտպանության հարցում միջազգային հանրության տարբերակված մոտեցումը. ԱՀ ՄԻՊ

Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Ապրիլի 7-ից Արցախում կտրոնների տրամադրման սպասարկման կետերը կփակվեն

Ովքեր դեռ չեն հասցրել ստանալ կտրոնները, վաղը ներկայանան կտրոնների գործող սպասարկման կետեր։

Ադրբեջանը միտված է խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը. Պարույր Հովհաննիսյան

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շրջանակ:

Արցախի ԱԳ նախարարը Լորան Վոքիեի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները

Լորան Վոքիեն վստահություն է հայտնել, որ Արցախի և իր ղեկավարած շրջանի միջև համագործակցությունն այսուհետ միայն ավելի է խորանալու և ամրապնդվելու։

Արցախում որոշ ապրանքների ձեռք բերման համար նոր կտրոններ են պատրաստվում

Հավելյալ մանրամասը տեղեկությունների ու նոր մոտեցումների մասին կհայտարարվի մոտ օրերս։

Զսպե´ք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել կոչով:

Ռուսների միջոցով առևտուրն ո՞վ մոդա գցեց, Արցախ ելքի ու մուտքի «վիզան» ո՞ւմ հովանու ներքո էր. Հայրապետյանը՝ Վարդանյանին

Արցախ Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը մեկնաբանություն է տարածել՝ Ռուբեն Վարդանյանի հայտարարության կապակցությամբ:

ԱԺ նախագահը Գերմանիայում բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դրեզդենում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա երկրամասի Լանդթագի նախագահ դր. Մաթիաս Ռյոսլերին:

Արցախում սննդամթերքի վաճառքի կտրոնային համակարգում փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն

ԱՀ պետական նախարարի հանձնարարությամբ՝ պատրաստվել և շրջանառվել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ։

Ադրբեջանի ղեկավարի՝ ԼՂ հայերի զանգվածային արտաքսման կոչը էթնիկ զտման պետական քաղաքականություն է․ Ծովինար Վարդանյան

Ծովինար Վարդանյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 146-րդ համաժողովի օրակարգում ներառված հրատապ հարցի քննարկմանը:

Պետք է դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և լայնածավալ ռազմական գործողության սադրիչ դրսևորումները․ Հակոբյան

Լաչինի միջանցքի արգելափակմանը և հումանիտար աղետի ստեղծմանը զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը։

Արցախում առողջապահական կարիքները մնում են չլուծված․ Թիերի Ռիբոյի հետ քննարկվել են դեղորայքի տեղափոխման դժվարությունները

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը՝ հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ:

Արցախում բանջարեղենի պակասորդ կա․ կտրոնները տրամադրվել են՝ առանց հաշվի առնելու գարնանացանի աշխատանքների ծավալը

Հաշվի առնելով գարնանացան աշխատանքների կարևորությունը և հրատապությունը, պետության կողմից առաջնահերթությունը տրվել է դրան, այդ պատճառով երբեմն արձանագրվում են բանջարեղենի պակասորդի դեպքեր:

Հակոբ Արշակյանը Նյու Դելիում ներկայացրել է Ադրբեջանի գործողությունները Հայաստանի և Արցախի նկատմամբ

Անդրադարձանք նաև Գանայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը:

ՄԱԿ-ն օժտված է համընդհանուր մանդատով և պետք է անվերապահ և անխոչընդոտ հասանելի լինի կարիքի մեջ գտնվողների համար․ Միրզոյան

ՄԱԿ միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Քննարկվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, ծագած խնդիրների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը:

ԱԳ նախարարը Վոլկեր Տյուրկի հետ զրույցում շեշտել է ՄԱԿ-ի միջամտության և ԼՂ հումանիտար հասանելիություն ապահովելու մասին

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:

Լյուքսեմբուրգի հետ Հայաստանի քաղաքական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է․ վարչպետն ընդունել է Ջունա Բերնարդին

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ զրույցում ընդգծել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը

Ա րարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Հումանիտար օգնության հետ միասին համահայկական հիմնադրամը Սիրիայի կրթօջախներին նվիրաբերել է 140 հազար դոլար

«Հայաստան» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, մշտապես ամուր կանգնած է արտակարգ իրավիճակներում հայտնված սփյուռքահայ համայնքների կողքին:

Կառավարությունը կարևորում է Չեխիայի հետ քաղաքական և տնտեսական փոխգործակցությունը․ վարչապետն ընդունել է Պետր Պիրունչիկին

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

ԱԻՆ-ը կազմակերպել է մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը Սիրիա (լուսանկարներ)

Ավելի վաղ ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 55 տոննա մարդասիրական օգնություն:

Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա՝ իր հետ տանելով մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա:

Չնայած առկա մարտահրավերներին՝ խաղաղության օրակարգի առաջմղումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է․ ԱԳ նախարար

Չնայած առկա մարտահրավերներին՝ խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ-ի առաջնահերթությունն է․ Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նախագծի վերջին առաջարկները

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

ԿԽՄԿ-ն կշարունակի նպաստել ԼՂ բնակչության հումանիտար խնդիրների լուծմանը. ՀՀ վարչապետը հանդիպել է Միրյանա Սպոլյարիչի հետ

ԿԽՄԿ նախագահը նշել է, որ շարունակելու են իրենց մանդատին համաձայն նպաստել ԼՂ բնակչության հումանիտար խնդիրների լուծմանը:

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ, որոշ ընտանիքներ մթերային փաթեթներ են ստացել․ ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք) տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու համար։

Ըստ Բաքվի՝ Լաչինի ճանապարհը Հայաստանը չարաշահում է․ Բայրամովն ու Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել

«Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում իբր լարված հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունները հիմք չունեն»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Որ ընտանիքներին է տրամադրվում Արցախ հասնող մարդասիրական օգնությունը

Մարդասիրական օգնությունն առաջիկայում կբաժանվի սոցիալական այլ խմբերի ևս:

Ժամեր անց հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակը կհասնի Ադիյաման. Միրզոյանի հայտարարությունը՝ ամբողջական (լուսանկարներ)

Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988թ․ Սպիտակի կործանիչ երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին։

Երախտապարտ ենք Հայաստանին՝ դժվարին իրավիճակում բարեկամության ձեռք մեկնելու համար. Չավուշօղլու

Հայաստանը համերաշխություն հայտնեց և բարեկամության ձեռք մեկնեց Թուրքիայի ժողովրդին ավերիչ երկրաշարժերի հետևանքների ֆոնին, ինչի համար մենք երախտապարտ ենք:

Հայաստանը Մարգարայի կամրջով Թուրքիա է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը

Հիշեցնենք՝ Հայաստանն ավելի վաղ 100 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիա:

Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական բեռը հասել է Հալեպ (լուսանկարներ)

Մարդասիրական ուղեբեռը սահմանված կարգով փոխանցվել է Սիրիայի «Կարմիր Մահիկ»-ի լիազոր ներկայացուցիչներին։

Հալեպում աշխատող հայ փրկարարների խումբն ավարտել է առաքելությունը. նրանք վերադառնում են Հայաստան

Հալեպ ժամանած հայկական փրկարարական խումբը, ավարտելով իր առաքելությունը, վերադառնում է հայրենիք։

Հայաստանը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Սիրիա (լուսանկարներ)

Հայաստանը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Ադրբեջանի գործողությունները վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հնարավորությունը․ Պարույր Հովհաննիսյան

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքները։

Պետությունները աղետների ժամանակ պետք է օգնեն միմյանց. Ռուբինյանը՝ Թուրքիա փրկարարներ և հումանիտար բեռ ուղարկելու մասին

«Թուրքիա օգնություն ուղարկելը հումանիտար քայլ է, ճիշտ քայլ է, նորմալ քայլ է, և բոլոր պետություններն էլ մեծամասշտաբ, լայնամասշտաբ աղետների ժամանակ պետք է օգնեն միմյանց»:

Թուրքիա-Հայաստան սահմանը, որ արդեն 30 տարի փակ էր, բացվեց մարդասիրական օգնության համար. Փայլան (տեսանյութ)

Հայաստանը նախորդ օրերին նաև փրկարարական խմբեր էր ուղարկել Թուրքիաև Սիրիա:

Ինչպես է 30 տարի չգործող անցակետով Թուրքիա տեղափոխվել 100 տոննա մարդասիրական բեռը (լուսանկարներ)

5 բեռնատարները Թուրքիայի տարածք անցել են երկու երկրների միջև գտնվող Մարգարա կամրջով, որը 1993թ-ից ի վեր՝ շուրջ 30 տարի, չէր օգտագործվել:

Թուրքիա է ուղևորվել 100 տոննա հումանիտար օգնություն տեղափոխող 5 բեռնատար. Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։

Արարատ Միրզոյանը վերահաստատել է առանց որևէ նախապայմանի Լաչինի միջանցքի բնականոն ռեժիմը վերականգնելու անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:

ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններն ու Լաչինի շրջափակման հետևանքները

Ֆրանսիան և ԱՄՆ-ն անընդունելի են համարում Լեռնային Ղարաբաղի ներկա շրջափակման պատճառով հումանիտար հետևանքները բնակչության համար։

Անհրաժեշտ է, որ ԵԽ պաշտոնյաները ԼՂ այցելելու հնարավորություն ունենան․ Ալեն Սիմոնյանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարին

Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսության հարցում բարեկամական խմբերի դերին:

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը կանխելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի նկատմամբ ավելացնել ճնշումը․ Միրզոյան

Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի մանրամասները և ընդգծել հանգուցալուծման ուղղությամբ միջազգային հանրության հստակ քայլերի հրամայականը։

Միրզոյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների մասին

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը

Էմանուել Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:

Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կողմ է հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ

Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամի առաջացման իրական վտանգ կա։

Աշխարհն ականատես կլինի հայերի ևս մեկ ցեղասպանության, որն այս անգամ կանխարգելելի է․ Լեմկինի ինստիտուտն ահազանգ է հնչեցրել

Աշխարհն ականատես կլինի հայերի ևս մեկ ցեղասպանության, որն այս անգամ կանխարգելելի է․ Լեմկինի ինստիտուտ ևս մեկ ահազանգ է հնչեցրել

Ընդդիմության հին ու չարչրկված սցենարով հերթական արարի ականատեսն ենք, պարոնա՛յք, հանդիսատեսը հոգնել է․ Նազելի Բաղդասարյան

Ղարաբաղյան հարցի շահարկմամբ իշխանափոխության հասնելու բաղձալի երազանք… ընդդիմության հին ու չարչրկված սցենարով հերթական արարի ականատեսն ենք։

ՔՊ խմբակցության պատգամավորները Մայքլ Սեսիրին ներկայացրել են Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Պետք է երկխոսություն լինի, խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը կոչ է արել «հումանիտար օդային միջանցք» ապահովել դեպի Արցախ մատակարարումներ իրականացնելու համար:

Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԽՎ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Արցախի ժողովրդի համար կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը ձգտում է ստիպել բնակիչներին լքել իրենց տներն ու հայրենի հողը:

Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները խաթարում են խաղաղությանն ուղղված ՀՀ-ի ջանքերը․ Միրզոյանը՝ ճապոնացի գործընկերոջը

Նախարար Միրզոյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները:

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լաչինի շրջափակման հետևանքն ու ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը

Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը:

Արարատ Միրզոյանը Իսլանդիայի գործընկերոջ հետ զրույցում ներկայացրել է ԼՂ-ում օրեցօր ահագնացող իրավիճակը

Հայկական կողմն ընդգծել է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը:

120 հազար մարդ սովի է մատնվում, սպասում ենք միջազգային հանրության արձագանքին․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

Վարդանյանն իր ելույթում շեշտել է, որ, ցավոք, որոշ անդամ երկրներ դեռ շարունակում են վարքագիծ, որն այս կազմակերպության արժեքներին համապատասխան չէ։

Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելու գործուն քայլեր են անհրաժեշտ․ Պարույր Հովհաննիսյանը՝ Դանիայի դեսպանին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Անն Թովթ Սորենսենին։

ԱԽ քարտուղարը Կեստուտիս Բուդրիսի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Մեր ուղերձը հստակ է՝ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Միացյալ Թագավորության կառավարությունը հավատարիմ է Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային:

Կոչ եմ անում բոլոր կողմերին ակտիվացնել ջանքերը՝ Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար․ Ջոան Պոնս

Պոնսն ընդգծել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցել այդ գործընթացին ամենուր, որտեղ դա անհրաժեշտ է և օգտակար է համարվում:

Նվիրաբերված 100 տոննա հումանիտար բեռը հնարավոր չէ հասցնել Արցախ․ բանակցություններ են տարվում ռուս խաղաղապահների հետ

Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ:

Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակումն ու առաջացած հումանիտար ճգնաժամը

Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացումը` միտված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն և արցախահայության էթնիկ զտումը կանխելուն:

Արցախի օպերատիվ շտաբի նիստում հրատապ հարցեր են քննարկվել

Զեկուցվել է նաև դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը:

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է համագործակցության ներկա ծրագրերի և հեռանկարների մասին

Արարատ Միրզոյանը Յենս Ստոլտենբերգին է նաև ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա զարգացումները:

Եվրոպական մակարդակով պետք է բարձրացնել ճնշումն Ադրբեջանի վրա․ Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին բանաձև Նիդերլանդներից

Նիդերլանդների խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին:

Առնվազն նվաստացուցիչ է ընկալվում տրամադրվող օգնությունը շահարկելն ու որպես խղճահարության տեսարան օգտագործելը․ ԱՀ ՄԻՊ

Գեղամ Ստեփանյանը հորդորել է օգնություն տրամադրող բոլոր կառույցներին և անհատներին հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ տարածելուց։

Հայերը սննդի կտրոն են ստանում, ինչպես ամերիկացիները Մեծ դեպրեսիայի ժամանակ․ ԱՄՆ-ը պետք է օգտագործի ազդեցության լծակները

Ըստ կոնգրեսականի, ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցության լծակները՝ Արցախի շրջափակմանը վերջ տալու համար։

ԱԽ քարտուղարը Իզաբել Դյումոնին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Քարտուղարն ընդգծել է ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված միջազգային ջանքերի գործադրման կարևորությունը:

Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի․ Շվեյցարիան մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ հատուկ նիստում

Շվեյցարիան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների և դրանից բխող մարդասիրական հետևանքների կապակցությամբ։

ԱԳ նախարարը Վոպկե Հուքստրային է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող մարտահրավերները և հումանիտար իրավիճակը

Նախարարն անդրադարձել է նաև ԼՂ վերադարձող երեխաների հետ կապված միջադեպին, Ադրբեջանի կողմից նրանց հանդեպ ցուցաբերած անթույլատրելի վարքագծին:

Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու բանակցություններ պետք է սկսել․ ԵԽ-ն դատապարտել է ՌԴ խաղաղապահների անգործությունը

Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ համատեղ բանաձև է ընդունել կոչ անելով բանակցություններ սկսել Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու շուրջ:

ԱՄՆ-ն պատրաստակամ է նպաստել Լաչինի միջանցքում ստեղծված խնդրի լուծմանը․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ

Վարչապետը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության և փաստացի խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը:

Ադրբեջանը փորձում է վերջնականապես փակել Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հարցը․ ԱՀ ԱԳՆ

Ժողովրդի համար անտանելի կենսապայմանների ստեղծումը և հումանիտար աղետի խորացումը հետապնդում է մեկ նպատակ՝ ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին։

ԱԺ նախագահը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ դիմել է միջազգային գործընկերներին․ Ադրբեջանի դեմ պետք է պատժամիջոց կիրառել

Անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող արցախաբնակ 120.000 հայերին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է:

Հայաստանը հույս ունի, որ ռուսական կողմը միջոցներ կկիրառի Լաչինի միջանցքը վերաբացելու համար. ՀՀ նախագահ

Ես հասկանում եմ, որ ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել, նրանք բանակցությունների միջոցով են փորձում հարցը կարգավորել: Ըստ էության՝ մենք հիմա նրանց նկատմամբ պահանջ ունենք:

Թորոսյանը էստոնացի գործընկերներին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասները

Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Էստոնիա է մեկնել նաև Արսեն Թորոսյանը՝ որպես Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար:

ԱԽ քարտուղարն Արցախի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Արմեն Գրիգորյանն ընդունել է Արցախի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին:

ԱԳ նախարարի տեղակալը Էստոնիայում խոսել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին

Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ քաղաքական հարցերով պետքարտուղար Կիլիկե Սիլաստե-Էլինգին։

Վաղվանից Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 4 ժամով, 4 պայմանական խմբով

Հունվարի 17-ից Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 4 ժամով՝ 2 ժամ ցերեկը և 2 ժամ երեկոյան:

Լեռնային Ղարաբաղում կենսական պաշարները նվազում են․ Freedom House-ը կոչեր է ուղղել Ադրբեջանին և միջազգային հանրությանը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանին կրկին կոչ է արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը:

Հայոց ցեղասպանության հերթական գործընթացը պետք է կանխվի․ Քերոլայն Քոքսը ԼՂ անվտանգության իրավիճակը հետաքննելու կոչ է արել

Արցախի Հանրապետության 120 հազար բնակիչներ արտաքին աշխարհից անջատման հետևանքով բախվում են տնտեսական, հումանիտար և առողջապահական ծանր հետևանքների:

Արարատ Միրզոյանը Յաել Բրաուն-Պիվեին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ահագնացող հումանիտար իրավիճակը

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել